Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է մանուկներին


Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը` Ծաղկազարդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է իբրև մանուկների օրհնության օր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, այսօր ավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի է ունեցել Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգևոր դասն օրհնել է աշխարհի չորս կողմերը:

Վերջում Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունն է բաշխել ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր է ընծայել, ներկա ժողովրդին բաժանվել են ուռենու օրհնված ճյուղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG