Մատչելիության հղումներ

Բողոքի նոր ցույց Վոլոկոլամսկում


Ռուսաստան - Բողոքի ցույցը Վոլոկոլամսկում, 24-ը մարտի, 2018թ․
Ռուսաստան - Բողոքի ցույցը Վոլոկոլամսկում, 24-ը մարտի, 2018թ․

Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում այսօր մոտ հազար մարդ բողոքի նոր ցույց է անցկացրել՝ պահանջելով անհապաղ փակել և մաքրել տասնյակ երեխաների հիվանդության պատճառ դարձած թունավոր գազ և գարշահոտ արձակող «Յադրովո» աղբավայրը: Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ:

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նախօրեին պաշտոնանկ է արել Վոլոկոլամսկի շրջանի ղեկավար Եվգենի Գավրիլովին, սակայն այդ կադրային որոշումը չի հանգստացրել բնակիչներին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորման նշաններով հոսպիտալացված բոլոր 77 երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:

Նահանգապետ Վորոբյովը հավաստիացրել է, որ «Յադրովո» աղբավայրի խնդիրը կլուծվի մինչև այս տարվա հունիսի 15-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG