Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում տասնյակ երեխաներ գազային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց, ինչը հարուցել է տեղի բնակիչների զայրույթը և պաշտոնյաների հետ բախման պատճառ դարձել։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին հիվանդանոցի մոտ, նրանք աղմկել են և ձնագնդիներով հարվածել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։
Ամբոխը շրջափակել է նաև Վոլոկոլամսկի շրջանի ղեկավար Եվգենի Գավրիլովին, ով ժամանել էր հիվանդանոց։ Ժողովուրդը փորձել է հարձակվել նրա վրա, բայց նա թիկնապահների օգնությամբ հեռացել է։
Մարտի 7-ին Վոլոկոլամսկի իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել՝ տեղի աղբավայրից նորման 2-2.35 անգամ գերազանցող քանակությամբ թունավոր գազերի արտահոսքի պատճառով: