Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանը վաղը կմեկնի Շվեյցարիա


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Շվեյցարիա։

Ըստ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության, հայկական պատվիրակությունը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին։

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Այցի շրջանակում Արա Սաղաթելյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG