Ռուսաստանի գործող և վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի ընտրությունների արդյունքներին նվիրված ուղերձով այսօր դիմել է հայրենակիցներին:
Պուտինը շնորհակալություն է հայտնել ընտրողներին «աննախադեպ աջակցության համար», միասնության կոչ է արել և միաժամանակ հավելել է, որ երկրում առկա հիմնախնդիրները մեկ ակնթարթում հնարավոր չէ լուծել:
Նա նաև ասել է, որ «քաղաքական բանավեճն անհրաժեշտ գործոն է, սակայն անպատասխանատու ամբոխավարությունն անընդունելի է»:
Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է հայրենակիցներին, որ կարդարացնի ընտրողների սպասելիքները և առաջիկա վեց տարիների ընթացքում առաջնահերթ կհամարի նոր աշխատատեղեր ապահովելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու, առողջապահության համակարգը բարելավելու և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու հարցերը:
Մանրամասները՝ քիչ անց