Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն վավերացրեց նախագահական ընտրությունների արդյունքները


Ռուսաստան - ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակում է նախագահական ընտրությունների արդյունքները, Մոսկվա, 23-ը մարտի, 2018թ․
Ռուսաստան - ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակում է նախագահական ընտրությունների արդյունքները, Մոսկվա, 23-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես վավերացրել է մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է վեցամյա ժամկետով:

Գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 76.69 տոկոսը, երկրորդ տեղը գրավել է կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինը, ով վաստակել է քվեների 11.77 տոկոսը, երրորդ տեղում հայտնված Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քվեների 5.65 տոկոսն է ստացել: Չորրորդը «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն է, ով քվեների 1.68 տոկոսն է ստացել: «Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկին ստացել է քվեների 1.05 տոկոսը, Զարգացման կուսակցության թեկնածու, բիզնեսի հարցերով օմբուդսմեն Բորիս Տիտովը քվեների 0.76 տոկոսն է ստացել, «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության թեկնածու Մաքսիմ Սուրայկինը քվեների 0.68 տոկոսն է վաստակել, իսկ «Համաժողովրդական ռուսաստանյան միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը քվեների 0.65 տոկոսն է ստացել:

Այդ տվյալներն այսօր հրապարակել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: Նրա փոխանցմամբ՝ մարտի 18-ի ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 67.54 տոկոսը:

Վլադիմիր Պուտինը ընտրությունների արդյունքներին նվիրված ուղերձով այսօր դիմում է հայրենակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG