Մատչելիության հղումներ

Փարիզում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Միկաել Ժանը, Էդվարդ Նալբանդյանը և Անրի Ռաբարի-Նձական մանրամասն անդրադարձել են գագաթնաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերին, քննարկումների գլխավոր ուղղություններին։

Մտքեր են փոխանակվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG