Մատչելիության հղումներ

28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնու ֆեյսբուքյան էջի տեղեկությունը պատճենահանելու համար


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը:

Կոտայքի մարզի բնակչից 2017 թվականին հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ և պատճենահանել իր նամակագրությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու՝ սոցցանցում գտնվող անհատական էջ ապօրինի մուտք է գործել նրա նախկին կինը, ով առանց թույլտվության պատճենահանել է նախկին ամուսնու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել մեկ այլ անձի, ասված է Քննչական կոիտեի հաղորդագրությունում:

28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG