Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ մարտի 23-ին` ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարվի` նախաձեռնողի սահմանած օրակարգով, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։
Օրակարգում շուրջ մեկ տասնյակ հարց է, այդ թվում՝ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների և լրացումների, Հանրաքվեի մասին օրինագծերը։