Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ չհամաձայնելու դեպքում Թուրքիայի «միակ տարբերակը կմնա մաքրել ահաբեկիչներին»․ Չավուշօղլու


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան հայտարարում է, թե պատրաստ է ինքնուրույն դուրս մղել քուրդ զինյալներին Սիրիայի հետ սահմանից, եթե չհաջողվի Վաշինգտոնի հետ համաձայնության գալ նրանց Մանբիջից հանելու հարցում:

«Եթե մեր գործողությունների ծրագիրը իրականություն չդառնա, մեր միակ տարբերակը կմնա մաքրել ահաբեկիչներին, և սա վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև Իրաքին», - հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրք բարձրաստիճան դիվանագետը նաև տեղեկացրել է, որ այսօր Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները պատրաստվում են հեռախոսազրույց ունենալ, որի ընթացքում կքննարկվի նաև այս հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG