Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «կառուցողական բանակցությունների մեջ է»՝ Իրանի միջուկային գործարքին պայմանագիր ավելացնելու հարցով


Ամերիկացի դիվանագետ Բրայան Հուք, արխիվ
Ամերիկացի դիվանագետ Բրայան Հուք, արխիվ

Միացյալ Նահանգները կառուցողական բանակցությունների մեջ է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքին կից պայմանագիր ավելացնելու հարցով, սակայն դեռ վաղ է ասել՝ արդյոք կողմերին կհաջողվի համաձայնության հասնել, ասել է Նահանգների բանագնաց Բրայան Հուքը:

Ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է՝ Վաշինգտոնը նոր պահեստային տարբերակ է մշակում, որը կարող է կիրառվել բանակցությունների ձախողման դեպքում: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել:

Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում եվրոպացի դաշնակիցներին մինչև մայիս շտկել 2015-ին Թեհրանի հետ կնքված պայմանագրի, իր խոսքով՝ «սարսափելի թերությունները», սպառնալով հակառակ դեպքում վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված այդ գործարքով, հիշեցնենք, Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG