Մատչելիության հղումներ

Ցխինվալը վրացական կողմին է հանձնել Արչիլ Թաթունաշվիլիի դին


Արչիլ Թաթունաշվիլի, արխիվ
Արչիլ Թաթունաշվիլի, արխիվ

Հարավային Օսիայի իշխանությունները երեքշաբթի երեկոյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, վրացական կողմին են հանձնել փետրվարի 22-ին Ցխինվալիի քննչական մեկուսարանում մահացած Արչիլ Թաթունաշվիլիի մարմինը:

Հարավային Օսիայի իշխանությունները պնդում էին, որ Ախալգորիի շրջանում ձերբակալված Թաթունաշվիլին մահացել է սրտի կաթվածից, այն բանից հետո, երբ օս ոստիկանները կանխել են նրա փախուստի փորձը:

Վրացական կողմը, սակայն, լուրջ կասկածներ ունի, որ Վրաստանի զինված ուժերի նախկին զինծառայող Թաթունաշվիլիի մահը վրա է հասել Ցխինվալիի քննչական մեկուսարանում կիրառված կտտանքների հետևանքով:

Ավելի վաղ, Թաթունաշվիլիի մարմինը հարազատներին վերադարձի հարցում հարավօսական իշխանությունների վրա ճնշում գործադրելու խնդրանքով Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ Կիրիլին էր դիմել վրաց կաթողիկոս Իլյա երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG