Մատչելիության հղումներ

Իլիա երկրորդը դիմել է պատրիարք Կիրիլին՝ Թաթունաշվիլիի մարմինը Վրաստան վերադարձնելուն օժանդակելու խնդրանքով


Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս Իլիա երկրորդը դիմել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին` Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մարմինը Վրաստան վերադարձնելուն օժանդակելու խնդրանքով:

Վրացական բանակի պաշտոնաթող սպա Թաթունաշվիլին ձերբակալվել էր Հարավային Օսիայի տարածքում և տեղափոխվել Ցխինվալիի քննչական մեկուսարան, որտեղ ժամեր անց մահացել էր դեռևս չպարզված հանգամանքներում: Հարավային Օսիայի իշխանությունները պնդում են, որ Թաթունաշվիլիի մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Պաշտոնական Թբիլիսին լուրջ կասկածներ ունի, որ Թաթունաշվիլին մահացել է կտտանքների հետևանքով:

«Հորդորում եմ ձեզ գործի դնել ձեռ ահռելի հեղինակությունն ու օժանդակել, որպեսզի մահացածի դին փոխանցվի նրա ծնողներին: Հարավային Օսիայի իշխանությունների հարուցած խոչընդոտների հետևանքով Թաթունաշվիլին մինչ օրս չի հուղարկավորել ըստ քրիստոնեական օրենքների», - պատրիարք Կիրիլին ուղղված նամակում գրել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG