Մատչելիության հղումներ

Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքի մասին երեկ Սպիտակ տանը արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային պայմանագիրը, ինչպես նաև այդ երկրի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի հակամարտություններում:

Հիշեցնենք, Թրամփը սպառնացել էր միակողմանիորեն դուրս գալ միջուկային պայմանագրից, եթե դրանում առկա «սարսափելի թերությունները» չվերանայվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG