Մատչելիության հղումներ

ՌԴ Զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել


Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ, արխիվ
Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել երկրի հարավային շրջաններում և բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Վրաստանից անջատված Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Զորավարժությունները մեկնարկել են մարտի 19-ին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաջորդ օրը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, զորավարժություններին մասնակցում է շուրջ 8 հազար զինվորական։

2014 թվականին սևծովյան թերակղզին գրավելուց ի վեր Ռուսաստանը պարբերաբար քայլեր է ձեռնարկել իր ռազմական ներկայությունը Ղրիմում ամրապնդելու համար, Ռուսաստանցի զինվորականները շարունակում են մնալ նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Մոսկվան պաշտոնապես ճանաչել է 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո անջատված այս շրջանների անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG