Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է Սկրիպալների թունավորումը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Ինչպես և Եվրամիության արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի ղեկավարը ևս խստորեն դատապարտել է ռուսաստանցի նախկին հետախույզ, երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «համախմբվել են այս հարձակումը դատապարտելու համար», որը նա անվանել է «միջազգային նորմերի և կանոնների անընդունելի խախտում»:

Եվրամիության արտգործնախարարները, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ընդգծելով, որ «չափազանց լուրջ են վերաբերվում Բրիտանիայի կառավարության գնահատականին, թե մեծ հավանականություն կա, որ պատասխանատուն Ռուսաստանն է»:

66-ամյա Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դուստր Յուլիայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, այն բանից հետո, երբ մարտի 4-ին նրանց հայտնաբերեցին Անգլիայի հարավային Սոլսբերի քաղաքում՝ նստարանին: Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ նրանց թունավորել են «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիտիկ նյութով, և հարձակման համար մեղադրեց Մոսկվային։ Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG