Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում ԼՂ Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը՝ պնդելով, թե լուսանկարներում պատկերվածը «չինական արտադրության քվադրոքոփթեր է, որը կարելի է ձեռք բերել կենցաղային տեխնիկայի խանութում» և որը «հավանաբար օգտագործվել է մանուկների զվարճալիքի կամ Նովրուզի նախաշեմին ճակատամերձ գոտում նկարահանումների համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG