Մատչելիության հղումներ

Իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել. Արփինե Հովհաննիսյան


Իշխանափոխության սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը, սակայն պայքարի ձևի հարցում «Ելք» դաշինքում դեռևս կոնսենսուս չկա։

Հարցին՝ եթե «Ելք»-ում այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գան, ընդդիմադիր բոլորն ուժերը համախմբվեն, Հանրապետականում իշխանափոխության շուրջ մտավախություն չե՞ն ունենա, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Քաղաքական օրակարգը, ինչի մասին որ իրենք խոսում են, դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը, էդ օրակարգն արհեստական է, դա է պատճառը, որ ես այդպիսի զարգացման հեռանկարը համարում եմ ոչ այնքան ճիշտ։ Ես չեմ ուզում քննարկել ընդդիմության կոնսենսուսի լինել-չլինելու հարցը։ Սահմանադրական ճանապարհով երթ, ցույց ու հանրահավաք են ուզում՝ շատ լավ, բայց իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել, ի սկզբանե չի կարող լինել գաղափարի տեսանկյունից, նորից եմ կրկնում՝ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին է»։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ երթեր, ցույցեր իրականացնելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է ևս, բայց իշխանափոխության՝ որպես այդպիսին, սահմանադրական ճանապարհը ընտրություններն են։

«Ես ոչ-սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անցկացնելու հավակնություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական պրոցեսում չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից՝ նվազագույնը խորհրդարանում հայտնված», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը՝ շարունակելով. - «Ընտրությունների արդյունքում ձևավորվել է իշխանություն, որը ստացել է քվե, էդ քվեն իրացնելու համար իշխանությունն ունի լիազորություններ։ Վերանանք մի պահ անձերից, Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի վարչապետի պաշտոնում առաջադրել ցանկացած անձի, և վիճարկել ինքնին Հանրապետական կուսակցության այդ իրավունքը՝ նշանակում է վիճարկել Հանրապետական կուսակցության իշխանություն լինելու և որպես իշխանություն իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG