Մատչելիության հղումներ

ՍԴ․ Եվրամիության հետ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը


Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ

Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը որոշել է, որ անցած տարվա նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

«Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - ասված է ՍԴ որոշման մեջ:

ՍԴ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, գործը քննվել է դռնբաց նիստում՝ գրավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, անցած տարեվերջին հայտարարվեց, որ Հայաստանը սկսել է Եվրամիության հետ համաձայնագրի վավերացման գործընթացը, և ակնկալվում է այն ավարտել 2018 թվականի գարնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG