Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում այսօր ասել է, որ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը առնչություն չունենալու վերաբերյալ Ռուսաստանի պնդումները գնալով ավելի աբսուրդ են դառնում: «Դա ռուսական դասական ռազմավարություն է՝ փորձել ճշմարտության ասեղը թաքցնել ստի ու խաբեության դեզի մեջ», - հայտարարել է նա:
Ջոնսոնը Բրյուսելում մասնակցում է Եվրամիության արտգործնախարարների նիստին:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ արտգործնախարարները հնարավոր է համատեղ հայտարարություն ընդունեն: