Մատչելիության հղումներ

Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը


Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը։

Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը:

Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG