Մատչելիության հղումներ

Քննարկվել է Երևանում կատարվող շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, թափոնների տեղաբաշխելու հարցը


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի և Երևանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, շինարարական թափոնների՝ ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու հարցը։

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, Եղիշ Տերտերյանը նշել է, որ նորաստեղծ Տեսչական մարմնի գլխավոր սկզբունքը ոչ թե տնտեսվարողների նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացնումն է, այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով՝ բնապահպանական ոլորտներում առկա խնդիրների ամբողջական վերացումը։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց գործունեությանը խոչընդոտող՝ շինարարության իրականացման ընթացքում առաջացած հիմնահողերի, շինարարական թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերի հեռավորության հարցերը։

Տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է բարձրացված հարցերը քննարկել քաղաքային և մարզային իշխանությունների հետ՝ գտնելու այլընտրանքային լուծումներ, որպեսզի չտուժի ոչ բնությունը, ոչ քաղաքը, ոչ էլ կազմակերպությունների գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG