Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG