Մատչելիության հղումներ

ԱՄՆ վարչակազմն առաջին անգամ հայտարարեց Ամերիկայի ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կիբերհարձակումների մասին


Միացյալ Նահանգների գործող վարչակազմն առաջին անգամ հայտարարում է, թե Ռուսաստանը կիբերհարձակում է իրականացնում Ամերիկայի առանցքային ենթակառուցվածքների վրա:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրապարակած զգուշացման մեջ նշվում է, որ Ռուսաստանի կառավարության հաքերները փորձում են թիրախավորել ամերիկացի սպառողների համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներ՝ էներգետիկայից մինչև ջրամատակարարման համակարգ ու ավիացիա: Նշվում է, որ էներգետիկ ու միջուկային ոլորտների որոշ ընկերությունների անվտանգության համակարգերում արդեն հայտնաբերվել են ռուսական հետք ունեցող «վնասարար վիրուսներ»:

Երեկ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու և հաքերային հարձակումներ իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG