Մատչելիության հղումներ

Վաշինգթոնը ռուսների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց


«Պուտինի խոհարար» մականունով հայտնի գործարար Եվգենի Պրիգոժինը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների, այդ թվում անվտանգության դաշնային ծառայության և Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ հիմնադրված ինտերնետ-հետազոտությունների գործակալության նկատմամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ լրացուցիչ պատժամիջոցները սահմանում է «ի պատասխան Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների և ռուս մեծահարուստների ապակայունացնող գործողությունների»:

Նախարարությունը ռուսների ապակայունացնող գործողությունների թվում նշել է «միջամտությունը ամերիկյան ընտրական գործընթացին և հաքերային հարձակումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG