Մատչելիության հղումներ

Սկրիպալների թունավորմանը Կրեմլի առնչության ապացուցվելու դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե ապացուցվի, որ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ետևում Կրեմլն է կանգնած, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

Վաշինգտոնը միաժամանակ դեռևս չի հստակեցնում՝ կոնկրետ ինչ սահմանափակումներ կարող են մտցվել և ում նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար Ռուսաստանում դատապարտված 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան տասն օր առաջ, նրանց առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Միջադեպից մի քանի օր առաջ նախկին հետախույզը դիմել էր բրիտանական ոստիկանությանն ու պնդել, թե իր կյանքին վտանգ է սպառնում:

Շաբաթասկզբին Լոնդոնը հայտարարեց, թե Սկրիպալների թունավորման գործում Ռուսաստանի ներգրավվածության հավանականությունը «շատ մեծ է», և հայտնեց, որ արտաքսում է 23 ռուս դիվանագետների: Մոսկվան սպառնում է համարժեք քայլերի դիմել, որոնց մանրամասները, սակայն, դեռ չեն հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG