Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան հայտարարել է՝ միջուկային զենք կստեղծի, եթե Իրանը դա անի


Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալման, արխիվ

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ միջուկային զենք կստեղծի, եթե Իրանը անի դա։

«Սաուդյան Արաբիան չի ցանկանում որևէ միջուկային ռումբ ձեռք բերել, բայց, առանց կասկածի, եթե Իրանը միջուկային ռումբ ստեղծի, մենք հնարավորինս շուտ նույնը կանենք», - ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալմանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

2015 թվականին Իրանը միջուկային պայմանագիր է ստորագրել աշխարհի 6 գերտերությունների հետ, որով պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց։

Պաշտոնական Թեհրանը վստահեցնում է, որ զանգվածային ոչնչացման զենք մշակելու ոչ մի հավակնություն չունի:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Թեհրանը հայտարարել է, որ գործարքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում իրենք ևս կապված չեն լինի դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG