Մատչելիության հղումներ

Փարիզը համերաշխություն հայտնեց Լոնդոնին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիան այսօր հայտարարել է, թե կիսում է Բրիտանիայի տեսակետն առ այն, որ Ռուսաստանն է կազմակերպել նախկին ռուս սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը: Այդ մասին հաղորդել է նախագահ Էմանյուել Մակրոնի գրասենյակը:

Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հարցը քննարկել են հեռախոսով:

«Այս շաբաթասկզբից Միացյալ Թագավորությունը Ֆրանսիային մանրամասն տեղեկացրել է բրիտանացի քննիչների հայթայթած տեղեկությունների մասին: Դրանք վկայում են, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում այդ գրոհի համար: Ֆրանսիան համաձայն է Բրիտանիայի հետ և իր համերաշխությունն է հայտնում դաշնակցին, այդ թունավորման հարցում արժանահավատ որևէ ուրիշ պարզաբանում չկա», - հայտարարել է Ելիսեյան պալատի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG