Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, վաղը՝ մարտի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ դիտարկելու Ռուսաստանի նախագահական ընտրությունները:
Ըստ խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
Այցի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:
ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաև պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: