Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Ճապոնիայի վարչապետն ու Բուլղարիայի նախագահը


Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Ըստ Արմեն Սարգսյանի գրասենյակի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Ճապոնիայի ժողովրդի և կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է և հավատարիմ `այնպիսի հիմնարար արժեքների ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»:

Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցության մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն:

Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG