Մատչելիության հղումներ

Իտալական ընկերությունը շահագրգռված է մասնակցել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրին


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Իտալական «Անաս» ընկերությունների խումբը շահագրգռված է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին: Այդ մասին այսօր ասել է խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանին՝ Երևանում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային այս կարևոր ծրագրի իրականացումը և պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ:

Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG