Մատչելիության հղումներ

Թրամփը համաձայն է Մեյի հետ, որ Մոսկվան պետք է պատասխան տա «Նովիչոկ»-ի հետ կապված հարցին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է միանշանակ պատասխան տա այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանում մշակված քիմիական նյութը օգտագործվել Միացյալ Թագավորությունում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը Թրամփի և Մեյի հեռախոսազրույցից հետո:

Ըստ բրիտանացի իրավապահների, հիշեցնենք, ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորել են «Նովիչոկ» տեսակի պարալիտիկ նյութով, որը ստեղծվել է «սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG