Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտոնանկ արեց Թիլերսոնին


Դոնալդ Թրամփ և Ռեքս Թիլերսոն, արխիվ
Դոնալդ Թրամփ և Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն:

«Մայք Փոմփեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը, նա հրաշալի գործ կանի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին՝ մատուցած ծառայության համար»,- գրել է նախագահ Թրամփը Թվիթերում:

Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար է նշանակվել Ջինա Հեսփելը: «Նա այս պաշտոնում նշանակված առաջին կինն է, շնորհավորում եմ», - գրել է Դոնալդ Թրամփը:

Ռեքս Թիլերսոնը անցած տարվա հունվարի 20-ին պաշտոնը ստանձնած Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին պետքարտուղարն էր:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG