Մատչելիության հղումներ

Մահացել է Օլեգ Տաբակովը


Այսօր Մոսկվայում 82 տարեկանում մահացել է ռուսաստանյան կինոյի և թատրոնի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` դերասան և ռեժիսոր Օլեգ Տաբակովը:

Նրա մահվան լուրը հաստատել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը` հատուկ այս առթիվ տարածած հայտարարությամբ:

Վերջին տարիներին Տաբակովը զբաղեցնում էր այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Տաբակովի դերասանական ուղին մեկնարկել է 1956 թվականին` Միխաիլ Շվեյցերի «Սաշան կյանք է մուտք գործում» ֆիլմում խաղացած դերով: Ընդհանուր առմամբ, թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում Տաբակովը շուրջ 200 դեր է խաղացել: Տաբակովի մասնակցությամբ ամենահիշված կինոնկարների թվում են «Գարնան 17 ակնթարթ», «Անավարտ պիես մեխնանիկական դաշնամուրի համար», «Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից», «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG