Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլի. «Այն իրողությունը, որ Ադրբեջանը ներդրումների ծավալով առաջատարն է Վրաստանում, մեզ միանշանակորեն ուրախացնում է»


«Վրաստանը մշտապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի դիրքորոշումներին», - այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:շ

Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել այսօր առավոտյան: Կեսօրին մոտ Բաքվից ոչ հեռու գտնվող «Զագուլբա» նստավայրում Կվիրիկաշվիլիին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր պատվիրակության այցը Ադրբեջան շատ կարևոր իրադարձություն է: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Ադրբեջանը Վրաստանում իրականացված ներդրումային ծրագրերի առաջատարն է, և դա մեզ միանշանակորեն ուրախացնում է», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է․ - «Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակում է ծավալվում, այլև թևակոխել է գլոբալ հարթություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG