Մատչելիության հղումներ

Փարաքարում մեքենայի գազի բալոնի պայթյունից մեկ մարդ է տուժել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

«Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և հոգեբանական աջակացության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու 2 հասցեի մոտ պայթել է Nissan Tiida մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թվականին ծնված Զ. Ս.-ը», - ասված է հաղորդագրությունում:

Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG