Մատչելիության հղումներ

Donga Ilbo. Փհենյանը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ հետ


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Հարավկորեական մամուլի պնդմամբ, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը ցանկանում է խաղաղ համաձայնագիր ստորագրել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին այսօր գրել է Սեուլում լույս տեսնող Donga Ilbo պարբերականը:

Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ հետ հարաբերությունների համապարփակ կարգավորման ցանկության մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է Հարավային Կորեայից Փհենյան ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ, սակայն, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ին ասել էր, որ այս հարցում լավատեսություն ցուցաբերելը դեռ շատ վաղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG