Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում կուտակված բեռնատարներ, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում կուտակված բեռնատարներ, արխիվ

Այսօր ժամը 20-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, որտեղ տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար, փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 187 ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ առավոտյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կար կուտակված 287 ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG