Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական խմբերը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» դաշինքը և «Մուսաֆաթ» կուսակցությունը, այսօր համատեղ հանրահավաք են անցկացրել՝ կոչ անելով բոյկոտել նախագահական վաղաժամկետ ընտրությունները:
Կազմակերպիչների ասելով՝ հանրահավաքին 10 հազար մարդ է մասնակցել, ըստ ոստիկանության՝ 1500 մարդ:
Մարզադաշտում անցկացված հանրահավաքը իշխանությունների կողմից արտոնված էր, միջադեպեր չեն գրանցվել:
Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները տեղի էին ունենալու 2018-ի հոկտեմբերին, բայց երկրի ղեկավար Իլհամ Ալիևի որոշմամբ ընտրությունները վաղաժամկետ անցկացվելու են ապրիլի 11-ին: