Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այսօր հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: