Մատչելիության հղումներ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք կանցկացնի Երևանում


«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով նաև այս շարժման անդամ է, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ շարժման նպատակը «երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատելն է»։

«Քաղաքական ուժերը սա կարող են տեսնել մի հարթակ՝ նախնական, միջանկյալ, որտեղ կարող են միասնական գործողություններ իրականացնել», - ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ո՞րն է վաղվա հանրահավաքի հիմնական նպատակը, Մարտիրոսյանն ասաց. - «Մենք ունենք ասելու պայքարի մեր խոսքը, այն պատկերացումներն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի համար հետագայում՝ իշխանափոխությունից հետո, կառավարման համակարգի փոփոխություն՝ ինչպիսի կառավարման համակարգ ենք ուզում ունենալ։ Դա մենք կասենք վաղը»։

Մարտիրոսյանը նշեց, որ սա շարժման առաջին հանրահավաքն է։ «Առաջին հանրահավաքով սարեր շուռ չեն տալու։ Ընդհանրապես սարեր շուռ կտա՞նք, թե՞՝ ոչ, ցույց կտա ժամանակն ու մեր քաղաքացիների ակտիվությունը։ Եթե մեր քաղաքացիները ցանկանան փոփոխել, ոչ միայն քաղաքացիները այլև փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, գործարարները, պետք է պայքարեն։ Այնպես չէ, որ մենք պետք է պայքարենք, իրենք արդյունքները վայելեն, այդպես չի լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG