Մատչելիության հղումներ

Սկրիպալին և նրա դստերը թունավորելուց առնվազն 21 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ


Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, արխիվ

Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ, ռուս հետախույզ, Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելուց առնվազն 21 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկաններ:

Ըստ Ուիլթշիրի ոստիկանապետի, տուժողները հիվանդանոց են տեղափոխվել և այժմ արյունաբանական հետազոտություն են անցնում:

Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում, թե ինչ նյութ է կիրառվել 66-ամյա Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր դեմ։ Հաղորդվում է միայն, որ անգիտակից հայտնաբերվելուց չորս օր անց նրանց վիճակը մնում է ծայրահեղ ծանր:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդը հայտարարել է. - «Մենք վճռական ենք անել ամեն հնարավորը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ովքեր էլ որ նրանք լինեն, և որտեղ էլ գտնվեն»:

Հիշեցնենք՝ Սկրիպալին և նրա դստերը ոստիկաններն օրերս հայտնաբերել էին Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հարավ գտնվող Սոլսբերի ​քաղաքի առևտրի կենտրոններից մեկին հարող փոքրիկ զբոսայգու ​նստարանին՝ անգիտակից վիճակում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG