Մատչելիության հղումներ

Բրիտանական ոստիկանություն․ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ սպանության փորձ է կատարվել


Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, արխիվ
Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, արխիվ

Բրիտանական ոստիկանություն հայտնում է, որ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, ինչի նպատակով նյարդային-պարալիտիկ թունավորող նյութ է օգտագործվել:

«Երկու անձինք էլ թիրախավորված են եղել», - երեկ ասել է Միացյալ Թագավորության ոստիկանության հակաահաբեկչական վարչության ղեկավար Մարկ Ռոուլին:

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված 66-ամյա Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը ոստիկաններն օրերս հայտնաբերել էին նստարանին՝ անգիտակից վիճակում: Նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG