Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր առողջական վիճակի հանկարծակի և կտրուկ վատթարացման գործը հետաքննելու է Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը: Նման որոշում է ընդունվել՝ հաշվի առնելով գործի «անսովոր հանգամանքները»:
66-ամյա Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլիան գտնվում են Սոլսբերիի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը զգուշացրել է, որ այդ միջադեպին արտերկրի որևէ կառավարության հնարավոր մասնակցությունը «անպատիժ չի մնա»: