Մատչելիության հղումներ

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ապրիլին գագաթնաժողով կանցկացնեն Սիրիայի հարցով


Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախաձեռնությամբ Աստանայում անցկացվող բանակցությունները, հոկտեմբեր, 2017թ․
Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախաձեռնությամբ Աստանայում անցկացվող բանակցությունները, հոկտեմբեր, 2017թ․

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը Սիրիայի իրավիճակը քննարկելու նպատակով հաջորդ ամիս գագաթնաժողով կանցկացնեն: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Համի Աքսոյը նշել է, թե մինչ այդ Անկարան ԱՄՆ-ի պաշտոնյաներին կտեղեկացնի, որ Վաշինգտոնից հստակ քայլեր է ակնկալում Սիրիայի քրդերին աջակցությունից հրաժարվելու հարցում:

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հանդիպում կունենան մարտի 8-9-ը Վաշինգտոնում: Աքսոյի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա, իսկ մարտի 19-ին՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև այցելելու է Գերմանիա, որտեղ քննարկելու է Սիրիայի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմի արտահանձնման հարցը: Մուսլիմը, հիշեցնենք, անցյալ շաբաթ, չնայած արտահանձնման Թուրքիայի պահանջին, Չեխիայի դատարանի կողմից ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG