Մատչելիության հղումներ

Չեխիայի դատարանն ազատ արձակեց Սիրիայի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմին


Սալիհ Մուսլիմը դատարանում, 27-ը փետրվարի, 2018թ.

Չեխիայի դատարանն այսօր վճռեց ազատ արձակել Սիրիայի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմին։ Այդ մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով Մուսլիմի փաստաբանի հայտարարությունը։

Սիրիացի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը ձերբակալվել էր փետրվարի 25-ին Չեխիայի մայրաքաղաքում` «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա:

Թուրքական կողմը պնդում է, որ «Ժողովրդավարական միությունը» ահաբեկչական կառույց է և հանդիսանում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղը:

Անկարան պաշտոնապես դիմել է Չեխիայի իշխանություններին`սիրիացի քրդերի նախկին ղեկավար Սալեհ Մուսլիմին արտահանձնելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG