Մատչելիության հղումներ

Խորհրդարանում կոմունիստի պաշտոն ստանալու դեմ բողոքի զանգվածային ցույցեր Չեխիայում


Չեխիա - Բողոքի ցույցը մայրաքաղաք Պրահայում, 5-ը մարտի, 2018թ․
Չեխիա - Բողոքի ցույցը մայրաքաղաք Պրահայում, 5-ը մարտի, 2018թ․

Երկուշաբթի երեկոյան բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Չեխիայի տարբեր քաղաքներում՝ կոմկուսի պատգամավոր Զդանեկ Օնդրաչեկին ոստիկանությունը վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու դեմ:

Հանձնաժողովը մասնավորապես զբաղվում է ոստիկանների, սահմանապահների, բանտային կարգադրիչների հանցագործությունների հետաքննությամբ:

Օնդրաչեկի նշանակումը բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ 1989 թվականին լինելով կոմունիստական ոստիկանության աշխատակից՝ նա մասնակցել է Պրահայի Վացլավի հրապարակում ցուցարարներին բիրտ ուժի կիրառմամբ ցրելու գործողություններին: «Թավշյա հեղափոխությանը» նախորդած այդ իրադարձությունների ընթացքում ձերբակալվել էր, ապա 9 ամսվա ազատազրկման դատապարտվել հետկոմունիստական Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը խոստացել է հասնել Օնդրաչեկի պաշտոնանկությանը, չնայած խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը նշանակում է, որ նրա թեկնածությունը արդեն հաստատված է:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG