Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը


Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների և միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարևոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական և հասարակական ոլորտներում և համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետևողականորեն կամրապնդվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG