Մատչելիության հղումներ

Կանխվել է Անկարայում ԱՄՆ դեսպանության դեմ ծրագրվող ահաբեկչական հարձակումը


Թուրքիայի հատուկ ծառայությունները կանխել են Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանության դեմ «Իսլամական պետության» կողմից ծրագրված հարձակումը:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) այսօր հատուկ գործողություն է իրականացրել մայրաքաղաքում և Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում` ձերբակալելով Իրաքի չորս քաղաքացիների:

Այսօր ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է աշխատանքը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG