Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը հանձնարարել է բացառել Մարտի 8-ի դրամահավաքությունը կրթօջախներում


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է [Կանանց տոնը], մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և, հաստատվելու դեպքում, կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», - քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG